«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Արա Չալաբյանին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/284 Ա

24.07.2024

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Արա Չալաբյանին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. հուլիսի 24-ի թիվ 31 արձանագրություն) և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ՝ 2024թ․հուլիսի 2-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Որոշում եմ.

1. Գրանցել Արա Չալաբյանին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                     Արմեն Նուրբեկյան