«Ինվեստ Սոլյուշընս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/280 Ա

24.07.2024

«Ինվեստ Սոլյուշընս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 24-ի թիվ 31 արձանագրություն) և քննարկելով «Ինվեստ Սոլյուշընս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Արմենիան Ինվեսթմընթ ֆանդ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Որոշում եմ.

1. Կասեցնել «Ինվեստ Սոլյուշընս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արմենիան Ինվեսթմընթ ֆանդ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                            Արմեն Նուրբեկյան