«Արմենիան Քարդ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/274 Ա

17.07.2024

«Արմենիան Քարդ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը, 96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.07.2024թ. թիվ 30 արձանագրություն) և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից 21.06.2024թ., 01.07.2024թ., 04.07.2024թ. և 09.07.2024թ. ներկայացված միջնորդագրերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Իշխան Մխիթարյանին:
2. «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Վարդան Խաչատրյանին:
3. «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Հայկանուշ Հակոբյանին:
4. «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Աղասի Վարդանյանին:
5. «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Ռուբեն Սաղոյանին:
6. «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Աշոտ Վարդանյանին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                   Արմեն Նուրբեկյան