«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/270 Ա

10.07.2024

«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. հուլիսի 10-ի թիվ 29 արձանագրություն) և «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 11-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Որոշում եմ.

1. Գրանցել Հասմիկ Մարտիրոսյանին «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ               Արմեն Նուրբեկյան