«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի անդամի պաշտոնում Դավիթ Շահվերդյանին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/269 Ա
10.07.2024
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի անդամի պաշտոնում Դավիթ Շահվերդյանին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 10-ի թիվ 29 արձանագրություն) և «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության՝ 2024թ. մայիսի 23-ին, 2024թ. մայիսի 27-ին, 2024թ. հունիսի 10-ին, 2024թ. հունիսի 19-ին և 2024թ. հունիսի 27-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Որոշում եմ.
1. Գրանցել Դավիթ Շահվերդյանին «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան