«Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖՅՈՒՉՐ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/267 Ա
09.07.2024
«Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖՅՈՒՉՐ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 3-ի թիվ 28 արձանագրություն), «Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից՝ «ՖՅՈՒՉՐ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի փետրվարի 15-ին և 2024 թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Որոշում եմ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024թ. փետրվարի 28-ի թիվ 1/69 Ա որոշմամբ կասեցված՝ «Ինվեսթմենթս Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖՅՈՒՉՐ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ