«Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/259 Ա

04.07.2024

«Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների  փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների փոփոխությունները գրանցելու համար 2024թ. հուլիսի 2-ին Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Որոշում եմ.

1. Գրանցել «Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ