«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/256 Ա

03.07.2024

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը և 201-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. հուլիսի 3-ի թիվ 28 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության՝ 2024թ. հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Որոշում եմ.

1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արմեն Մկրտչյանին:
2. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Հրաչ Սարգսյանին:
3. Գրանցել Բերնարդ Հենրի Ժորժ դե Վիտին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ