«ԱԷՍ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ վերստուգողի պաշտոնում Աննա Աստանյանին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/255 Ա
03.07.2024
«ԱԷՍ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում Աննա Աստանյանին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ և 171-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. հուլիսի 3-ի թիվ 28 արձանագրություն) և «ԱԷՍ Կրեդիտ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024թ. հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Որոշում եմ.
1. Գրանցել Աննա Աստանյանին «ԱԷՍ Կրեդիտ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ