«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/254 Ա
03.07.2024
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 6,000,000,000 (վեց միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 3-ի թիվ 28 արձանագրություն)`
Որոշում եմ.
1. Գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ