«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/253 Ա
03.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 60,000,000 (վաթսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 3-ի թիվ 28 արձանագրություն)`
Որոշում եմ.
1. Գրանցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 10-ին (2024 թվականի հունիսի 26-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ