«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ՄԽՉՅԱՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/247 Ա

26.06.2024

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՄԽՉՅԱՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 26-ի թիվ 27 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության՝ 24.05.2024թ. և 20.06.2024թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Որոշում եմ.

1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՄԽՉՅԱՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՄԽՉՅԱՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ