«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԲԱՅՐՈՆ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/246 Ա
26.06.2024
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԲԱՅՐՈՆ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 26-ի թիվ 27 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության՝ 2024 թվականի հունիսի 6-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Որոշում եմ.
1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԲԱՅՐՈՆ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ