«Ամերիաբանկ» ՓԲԸ «Արշակունյաց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/231 Ա
14.06.2024
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արշակունյաց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2024 թվականի հունիսի 7-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Որոշում եմ.
1. Թույլատրել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արշակունյաց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ