Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1/1071 Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/251 Լ

01.07.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1/1071 Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

Որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշումների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 1/1071 Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշումների հրապարակման կարգը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվին նախորդող ժամանակահատվածում ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ կիրառվում են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ