«ՄԵԳԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/250 Ա
28.06.2024
«ՄԵԳԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին
Ուսումնասիրելով «ՄԵԳԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2024 թվականի հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «ՄԵԳԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ գրավատան կողմից 2024 թվականի հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ