«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/238 Ա

19.06.2024

«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.06.2024թ. թիվ 25 արձանագրություն), ինչպես նաև «Ֆասթ Բանկ» ՓԲԸ 19.04.2024թ., 13.05.2024թ., 27.05.2024թ., 29.05.2024թ., 31.05.2024թ. և 11.06.2024թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Լիլիա Մովսիսյանին:
2. «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի–տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Տիգրան Մխիթարյանին:
3. Գրանցումից հանել «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցված Հերմինե Ջումայանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ               Հովհաննես Խաչատրյան