«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/237 Ա

19.06.2024

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը և 192-րդ կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.06.2024թ. թիվ 25 արձանագրություն), «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից 05․06․2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պատասխանատու ակտուարի պաշտոնում գրանցված Լիլիթ Խաչատրյանին:
2. Գրանցել Լիլիթ Խաչատրյանին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում։
3. Գրանցել Համասփյուռ Ամիրյանին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պատասխանատու ակտուարի պաշտոնում:
4. Գրանցել Լուսինե Ավագյանին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                             Հովհաննես Խաչատրյան