«ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ին ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0021 լիցենզիան վերաձևակերպելու դիմումի քննության 20-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/236 Ա

19.06.2024

«ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ին ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0021 լիցենզիան վերաձևակերպելու դիմումի քննության 20-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.06.2024 թվականի թիվ 25 արձանագրություն) և հիմք ընդունելով, որ «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն 12.06.2024 թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0021 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ՝
Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ներդրումային ընկերության թիվ 0021 լիցենզիան վերաձևակերպելու համար դիմումի քննության 20-օրյա ժամկետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                 Հովհաննես Խաչատրյան