«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/239 Ա

20.06.2024

«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու համար 05.06.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                Հովհաննես Խաչատրյան