«ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՇՏԱՐԱԿ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/232 Ա

18.06.2024

«ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՇՏԱՐԱԿ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՇՏԱՐԱԿ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 14.06.2024 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՇՏԱՐԱԿ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                       Հովհաննես Խաչատրյան