«ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/226 Ա
14.06.2024
«ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մայիսի 29-ի թիվ 22 արձանագրություն), «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» ՍՊԸ-ի կողմից «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 02․04․2024թ., 03․04․2024թ․, 22․04․2024թ., 21․05․2024թ․ և 24.05.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 30.04.2024թ. թիվ 1/156 Ա որոշմամբ կասեցված՝ «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» ՍՊԸ «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ