«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/222 Ա
12.06.2024
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.06.2024թ. թիվ 24 արձանագրություն), «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից 17.04.2024թ․, 03․05․2024թ․ և 17․05․2024թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Դմիտրի Մարկելովին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ