«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/216 Ա
12.06.2024
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը 10,000,000,000 (տասը միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամ, 40,000,000 (քառասուն միլիոն) ԱՄՆ դոլար և 20,000,000 (քսան միլիոն) եվրո ընդհանուր ծավալով՝ համապատասխանաբար 10,000 (տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար և 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 12-ի թիվ 24 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2024 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ