«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/215 Ա
11.06.2024
«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացումը գրանցելու մասին
«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն 2024 թվականի հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 1/157 Ա որոշմամբ գրանցված՝ 373,135 հատ, 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացման գրանցման հայտ, և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 1/157 Ա որոշմամբ գրանցված՝ 373,135 հատ, 2080 Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ