«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/204 Ա

05.06.2024

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2024 թվականի մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 10,000,000,000 (տասը միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով անվանական, չփոխարկվող արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2024 թվականի մայիսի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 5-ի թիվ 23 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2024 թվականի մայիսի 7-ին (մայիսի 29-ին և 30-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, չփոխարկվող արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ