Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության ստեղծմանը համաձայնություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/203 Ա
05.06.2024
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության ստեղծմանը համաձայնություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի գլուխ 8-ը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (05.06.2024թ. թիվ 23 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 19.04.2024թ., 17.05.2024թ. և 30.05.2024թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության ստեղծմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ