«Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/133 Ա

17.04.2024

«Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. ապրիլի 17-ի թիվ 16 արձանագրություն) և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերության՝ 2024թ. ապրիլի 4-ին և 2024թ. ապրիլի 5-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Որոշում եմ.

1. Գրանցումից հանել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարտին Գալստյանին։
2. Գրանցումից հանել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Դավիթ Նահապետյանին:
3. Գրանցել Հովհաննես Խաչատրյանին «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
4. Գրանցել Արտակ Մանուկյանին «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                          Հովհաննես Խաչատրյան