«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/183 Ա

23.05.2024

«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ, 146-րդ և 171-րդ կետերը և «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 11.04.2024թ. և 08.05.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Որոշում եմ.

1. Գրանցումից հանել «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Լուսինե Մովսիսյանին։
2. Գրանցել Վահե Գրիգորյանին «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                    Արմեն Նուրբեկյան