Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/195 Լ
31.05.2024
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին և ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների ամփոփ կատալոգների հաստատման վերաբերյալ» թիվ 1/544Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) 1-ին կետում «բանկի» բառից հետո լրացնել «ֆինանսական» բառը, իսկ «ֆորմատների» բառից հետո լրացնել «նկարագրության» բառը,
2) 2-րդ կետում «ֆորմատների» բառից հետո լրացնել «նկարագրության» բառը։
2. Որոշմամբ հաստատված․
1) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության ամփոփ կատալոգը» (Կատալոգ 1) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի,
2) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության ամփոփ կատալոգը» (Կատալոգ 2) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 2-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ