«ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՇՏԱՐԱԿ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/185 Ա

24.05.2024

«ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՇՏԱՐԱԿ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մայիսի 22-ի թիվ 21 արձանագրություն), «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից «ԱՇՏԱՐԱԿ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի ապրիլի 9-ին և 2024 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 17.04.2024 թ. թիվ 1/131 Ա որոշմամբ կասեցված՝ «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՇՏԱՐԱԿ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                Արմեն Նուրբեկյան