«ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/184 Ա
24.05.2024
«ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.05.2024 թ. թիվ 21 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 24.05.2024 թ. թիվ 82 Ա որոշումը և «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծումը նախաձեռնող անձ «ԱՅԴԻ ԳՐՈՒՓ» ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 28.03.2024թ., 26.04.2024թ., 02.05.2024թ. և 07.05.2024թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Կարեն Մարգարյանին:
2. «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Ավետիք Միրաքյանին:
3. «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Վադիմ Զալեևին:
4. «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Վադիմ Զալեևին:
5. «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Լուսինե Մարտիրոսյանին:
6. «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցել Ջուլիետա Պետրոսյանին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան