«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/179 Ա

22.05.2024

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝
• Առաջին տրանշ՝ 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 100,000 (մեկ հարյուր հազար) հատ, 2 տարի շրջանառության ժամկետով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի,
• Երկրորդ տրանշ՝ 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 100,000 (մեկ հարյուր հազար) հատ, 3 տարի շրջանառության ժամկետով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի,
• Երրորդ տրանշ՝ 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 100,000 (մեկ հարյուր հազար) հատ, 4 տարի շրջանառության ժամկետով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի,
• Չորրորդ տրանշ՝ 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) հատ, 3 տարի շրջանառության ժամկետով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի,
• Հինգերորդ տրանշ՝ 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) հատ, 4 տարի շրջանառության ժամկետով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի,
• Վեցերորդ տրանշ՝ 5,000,000 (հինգ միլիոն) եվրո ծավալով, 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) հատ, 4 տարի շրջանառության ժամկետով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի
ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2024 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մայիսի 22-ի թիվ 21 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2024 թվականի ապրիլի 23-ին (մայիսի 15-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                  Արմեն Նուրբեկյան