«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/171 Ա

15.05.2024

«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. մայիսի 15-ի թիվ 20 արձանագրություն) և «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության 18.04.2023թ. և 02.05.2024թ. միջնորդագրերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցված Զաբելա Զոհրաբյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ