«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/170 Ա

15.05.2024

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 3,255,000,000 (երեք միլիարդ երկու հարյուր հիսունհինգ միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (որից՝ առավելագույնը մինչև 8,000,000 ԱՄՆ դոլար ծավալով) անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մայիսի 15-ի թիվ 20 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 10-ին (մայիսի 3-ին ներկայացրած լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ