«ԱՐՌԵՆԹ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/169 Ա
15.05.2024
«ԱՐՌԵՆԹ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ԱՐՌԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից 2024թ. մայիսի 7-ին ներկայացված դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «ԱՐՌԵՆԹ» ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 875 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ ՀՀ, ք.Աբովյան, Է.Պետրոսյան 1/16):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ