«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Բագրատունյաց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/163 Ա
07.05.2024
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Բագրատունյաց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 11.04.2024թ. միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Բագրատունյաց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 8-ից:
3. Սույն որոշումը գործում է մինչև 2024 թվականի օգոստոսի 2-ը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան