«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «Գավառ» մասնաճյուղը գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/166 Ա

08.05.2024

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության «Գավառ» մասնաճյուղը գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. մայիսի 8-ի թիվ 19 արձանագրություն) և «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության՝ 16.04.2024թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ .

1. Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության «Գավառ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                              Արմեն Նուրբեկյան