«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/165 Ա

08.05.2024

«Արցախբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. մայիսի 8-ի թիվ 19 արձանագրություն) և «Արցախբանկ» ՓԲԸ-ի կողմից 15.04.2024թ. և 17.04.2024թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ .

1. Գրանցումից հանել «Արցախբանկ» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցված Էլինա Գրիգորյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                        Արմեն Նուրբեկյան