«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/160 Ա
03.05.2024
«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. ապրիլի 17-ի թիվ 16 արձանագրություն), հաշվի առնելով «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց կողմից լիազորված անձ Սամսոն Ավետյանի՝ 14.08.2023թ., 07.11.2023թ., 07.03.2024թ., 01.04.2024թ., 09.04.2024թ., 17.04.2024թ. և 18.04.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Գրանցել Մայքլ Քուչաքջեանին «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
2. Գրանցել Երվանդ Սարգսյանին «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
3. Գրանցել Սամսոն Ավետյանին «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
4. Գրանցել Սամսոն Ավետյանին «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
5. Գրանցել Արգամ Աբրահամյանին «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
6. Գրանցել Ռուբեն Մելքոնյանին «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան