«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/157 Ա

30.04.2024

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն 2024 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 373,135 հատ, 2080 Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 18 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 373,135 հատ, 2080 Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ