«ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՆրքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/156 Ա

30.04.2024

«ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության «ՆրքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային,  ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 18 արձանագրություն) և քննարկելով «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» ՍՊԸ-ի կողմից «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի ապրիլի 2-ին և 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» ՍՊԸ «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ