«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության մի շարք կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/148 Ա

22.04.2024

«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության մի շարք կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 15 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 23.06.2023 թ., 27.07.2023 թ., 15.08.2023 թ. և 08.09.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 12.06.2023 թ. հաստատված «Առևտրի ընդհանուր կանոնների», «Արտարժույթի առևտրի կանոնների», «Պետական պարտատոմսերի առևտրի կանոնների», «Տեղեկատվության բացահայտման կանոնների» և «Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոնների» փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 2-ից:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                           Հովհաննես Խաչատրյան