«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/136 Ա

17.04.2024

«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.04.2024 թվականի թիվ 16 արձանագրություն) և քննարկելով «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» ՓԲԸ-ի կողմից 29.12.2023 թ., 22.01.2024 թ., 12.02.2024 թ., 16.02.2024 թ., 04.03.2024 թ., 26.03.2024 թ. և 27.03.2024 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման մեկամսյա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                      Հովհաննես Խաչատրյան