«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/125 Ա

10.04.2024

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 30,000,000,000 (երեսուն միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 15 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ