«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/124 Ա
10.04.2024
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի մարտի 22-ին և մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 35,000,000,000 (երեսունհինգ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 15 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 35,000,000,000 (երեսունհինգ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ