ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/123 Ա

10.04.2024

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 25 (քսանհինգ) ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, չփոխարկվող արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 15 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, չփոխարկվող արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ