«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/121 Ա

10.04.2024

«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 15 արձանագրություն) և «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024թ. մարտի 13-ին և 2024թ. մարտի 25-ի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցումից հանել «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Տաճատ Խերանյանին:
  2. Գրանցել Աստղիկ Ավետիսյանին «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

              

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ