«ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/128 Ա

11.04.2024

«ՆՈՐ ԶՈՎՔ»  սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024թ. ապրիլի 2-ի թիվ 52Ա որոշումը և հաշվի առնելով «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024թ. ապրիլի 4-ին ներկայացված դիմումը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 867/1 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Նորակերտ, Երևանյան փող. 26) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ