«ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/112 Ա
05.04.2024
«ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 179-րդ կետը, հաշվի առնելով «ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի փետրվարի 2-ի, 2024 թվականի փետրվարի 12-ի, 2024 թվականի փետրվարի 15-ի, 2024 թվականի փետրվարի 23-ի, 2024 թվականի մարտի 7-ի, 2024 թվականի մարտի 14-ի և 2024 թվականի մարտի 23-ի միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Նվարդ Կարապետյանին:
2. «ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Ռազմիկ Կեսոյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ